ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

«Արա Սարգսյան-110. արվեստի հերոսը»

«Արա Սարգսյան-110. արվեստի հերոսը»
08.11.2012 | 18:23

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում «Հանդիպում արվեստի հետ» շարքի հերթական միջոցառումը նվիրվելու է մեծանուն արվեստագետ, քանդակագործ Արա Սարգսյանի 110-ամյակին:

«Գաֆէսճեան» արվեստի կենտրոնի հանրային կապերի և մարքեթինգի համակարգող Լիլիթ Սոխակյանի տեղեկացմամբ՝ միջոցառումը կրում է «Արա Սարգսյան-110. արվեստի հերոսը» խորագիրը:
Ներկայացվելու է քանդակագործի գեղարվեստական, ինչպես նաև բանաստեղծական ժառանգությունը, կլինի նաև տեսանյութի դիտում` նվիրված քանդակագործի վերջին տարիներին բացահայտված գործունեությանը «Նեմեսիս» գործողության շրջանակներում:
«Հանդիպում արվեստի հետ» միջոցառումների շարքը մեկնարկել է «Գաֆէսճեան» արվեստի կենտրոնում 2010 թ. հոկտեմբերից: Ամեն ամսվա առաջին հինգշաբթի օրը կազմակերպվող այս միջոցառումները նվիրված են հայ և համաշխարհային արվեստագետներին և մշակութային կարևորագույն իրադարձություններին:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 5525

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ